Իոսիֆ Պրիգոժինը հայտարարել է, որ չի փոխի իր ազգանունը Եվգենի Պրիգոժինի ապստամբության պատճառով
ԱյլԵրաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն ասել է, որ չի փոխի ազգանունը, որը կրում է նաև «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը։ Այս մասին նա խոսել է Lenta.ru-ին տված հարցազրույցում։
«Այս ազգանունը սկսվեց նրանից, որ, այնուամենայնիվ, ի սկզբանե իմ մասին իմացան՝ շնորհիվ նրա, որ զվարճանքի ոլորտում էի»,- ասել է նա՝ նշելով, որ ազգանունն ինքն է հայտնի դարձրել։
Ազգանունը փոխելու իր գաղափարը նա կատակ է անվանել։
«Դա կատակ էր սթրեսից ազատվելու համար», - բացատրել է Իոսիֆ Պրիգոժինը:
Ավելի վաղ Իոսիֆ Պրիգոժինը կատակել էր «Վագներ»-ի ապստամբությունից հետո ազգանունը փոխելու ցանկության մասին։ Նա հավելել էր, որ հունիսի 24-ին բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել իր ազգանվան հետ կապված։