ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը․ Միլլեր
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն վաղը` երեքշաբթի, և կշարունակվեն մինչև հինգշաբթի: Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, և այս շաբաթվա ընթացքում մեզ ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան: Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հասանելիության տիրույթում է, և որ ուղիղ երկխոսությունն է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու, մնացած չլուծված խնդիրները կարգավորելու ուղին»,- ասել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են ԱՄՆ-ում՝ մայիսի սկզբին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)