Անգլիացի երեխաները Հելոուինի տոնին կոկաին են նվեր ստացել
Վերջին լուրեր
Մեծ Բրիտանիայում երիտասարդ տղամարդուն մեղադրում են թմրանյութերի տարածման մեջ այն բանից հետո, երբ Հելոուինի գիշերը վերջինս իր տան դուռը նվերների համար թակած երեխաներին նվիրել է կոկաինով լի փաթեթիկներ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Մանչեսթերից քիչ հեռու գտնվող Ռոյթոն քաղաքում: Երեխաները Հելոուինի գիշերը քաղցրեղենի փոխարեն տղամարդուց ստացել են սպիտակ փոշով լի փաթեթներ: Երեխաների ծնողները «նվերները» տարել են ոստիկանություն, և պարզվել է, որ դա կոկաին է: Քիչ անց ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 23-ամյա Դոնալդ Գրինին:
Գրինի այս քայլի դրդապատճառները պարզվում են: Այս գործով դատը կկայանա նոյեմբերի 2-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)