IFFHS-ի վարկանշային աղյուսակում «Շիրակը» բարելավել է իր դիրքերը
Վերջին լուրեր
IFFHS-ը (Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան) հրապարակել է աշխարհի ակումբների վարկանշային նոր աղյուսակը։ Աղյուսակում Գյումրիի «Շիրակը» բարելավել է իր դիրքերը, որը, նախկինում զբաղեցնելով 311-րդ հորիզոնականը, այժմ վեց թիմի հետ կիսում է 303-309-րդ հորիզոնականները(73.0 միավոր)։ Առաջին հորիզոնականում կատալոնական «Բարսելոնան» է, երկրորդ տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ատլետիկոն», լավագույն եռյակը եզրափակում է «Ունիվերսիդադ դե Սանտիագոն»։
Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Բարսելոնա (Իսպանիա)
2. Ատլետիկո (Մադրիդ, Իսպանիա)
3. Ունիվերսիդադ դե Սանտիագո (Չիլի)
4. Բոկա Հունիորս (Արգենտինա)
5. Ռեալ (Մադրիդ, Իսպանիա)
6. Չելսի (Անգլիա)
7. Բավարիա (Գերմանիա)
8. Կորինտիանս (Բրազիլիա)
9. Ատլետիկ (Բիլբաո, Իսպանիա)
10. Տվենտե (Հոլանդիա)
Վարկանշային աղյուսակի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)