Ռոբի Վիլյամսը ցանկանում է գիշեր անցկացնել Միլա Կունիսի հետ
Վերջին լուրեր
Թեև Ռոբի Վիլիամսը կին և դուստր ունի, սակայն երգիչը հայտնել է, որ կցանկանար հանդիպել Էշթոն Կաթչերի ընկերուհու հետ: Ռոբին երջանիկ է սիրելի կնոջ հետ ամուսնական կյանքում, իսկ վերջերս նրանց ընտանիքը համալրվեց նրանց փոքրիկ դստերով:
Այսուհանդերձ, դա չի խանգարում իրեն հիանալ ամերիկացի դերասանուհի Միլա Կունիսով:
«Ես ամուսնացած եմ: Շատ եմ սիրում և հարգում իմ կնոջը: Բայց, հուսամ, Միլան կհամաձայնի հանդիպել ինձ հետ մոտակա հյուրանոցներից մեկում, որի համարները մի գիշերվա համար արժեն 27,99 ֆունտ: Կհանդիպենք այնտեղ, Մի՛լա»,-հայտարարել է երգիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)