Մեսսին առաջնեկի ծնվելու կապակցությամբ բաց կթողնի «Սելտայի» հետ խաղը
Վերջին լուրեր
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին, հնարավոր է, բաց թողնի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա»-«Սելտա» հանդիպումն իր առաջնեկի ծնվելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, ներկա պահին արգենտինացի աստղն ու իր ընկերուհին գտնվում են Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում, որտեղ և սպասում են երեխայի ծնունդին։ Դրանով պայմանավորված՝ Մեսսին բաց կթողնի այսօրվա պարապմունքը։
Ինչպես տեղեկացնում է կայքը, կատալոնական ակումբը թույլ է տվել արգենտինացուն ինքնուրույն որոշել առաջիկա խաղին մասնակցելու հարցը, ինչպես նաև ակումբը պատրաստ է մի քանի օր հանգիստ տրամադրել նրան։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)