Հովիկ Աբրահամյանը չի բացառում նոր հուշագրի ստորագրումը
Վերջին լուրեր
«Մենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ որևէ պաշտոնական համագործակցության քննարկում չունենք»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս իր խոսքում ևս մեկ անգամ նշեց իր անձնական տեսակետը, ըստ որի՝ ինքն ունի ցանկություն, որ ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին:
ԱԺ նախագահը, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է առաջիկայում ստորագրվի կոալիցիոն հուշագիր, ասաց, որ ինքը նույնպես չի բացառում դա. «Ես ևս մեկ անգամ նշեմ իմ նպատակը, որ մենք համերաշխ գնանք նախագահական ընտրությունների»,-նշեց Աբրահամյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)