Սաակաշվիլիին վռնդում են նախագահական նստավայրից
Վերջին լուրեր
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պահանջել է Միխայիլ Սաակաշվիլիից ազատել Թբիլիսիում երկրի նախագահի նստավայրը. հաղորդում է Интерфакс-ը։
Սաակաշվիլիին առաջարկվել է տեղափոխվել Պետական գրասենյակի շենք, որտեղ, ինչպես նշել է Իվանիշվիլին, երկրի նախագահին կհատկացվի մի ամբողջ հարկ: Վարչապետն ընդգծել է, որ նախագահական պալատի պարունակությունը «բավականին թանկ է արժենում պետության համար»:
«Փախստականների և չունևոր մարդկանց նման քանակության պայմաններում անբարոյականություն է ապրել նման պալատում. այդ պատճառով ես դիմում եմ Սաակաշվիլիին, թող ազատի այն, իսկ խնայված միջոցները կծախսվեն փախստականների և չունևորների կարիքները հոգալու համար»,-նշել է կառավարության ղեկավարը:
Ինքը Իվանիշվիլին հավաստիացրել է, որ ապագայում չի օգտվի նախագահի նստավայրից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)