ՀԱԿ ակտիվիստների գործով դատավորը չի վերադառնում նիստերի դահլիճ
Վերջին լուրեր
Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական դատավարությունը։
Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը և ազատ արձակել դատարանի դահլիճից։
Դատավորը հեռացավ խորհրդակցության, և արդեն մոտ երկու ժամ է, ինչ չի վերադառնում նիստերի դահլիճ:
Նշենք, որ նիստերի դահլիճից հեռանալիս դատավորը չէր հայտնել, թե երբ կվերադառնա խորհրդակցությունից:
Հ.Գ. Տպավորություն է ստեղծվում, որ դատավորի ուշանալն ունի միտում, որպեսզի դատարկվի դատարանի դահլիճը և ցրվեն դատարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները, քանի-որ նիստի ընթացքում դահլիճը լեփ-լեցուն էր, ինչպես նաև բազմամարդ էր դատարանի դիմաց անցկացվող ակցիան:
Հիշեցնենք նաև, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, դատավորի դահլիճից հեռանալուց հետո լարված մթնոլորտ էր սկսվել նիստերի դահլիճում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)