Դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը
Վերջին լուրեր
Քիչ առաջ դատարանը մերժեց քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված այն միջնորդությունը, որով առաջարկվում էր Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել և ազատ արձակել:
Ինչպես իր խոսքում նշել էր փաստաբան Վահե Գրիգորյանը, «չկան բավարար և անհրաժեշտ հիմքեր»:
Նշենք, որ նիստերի դահլիճում Տիգրան Առաքելյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատարանը նրան թույլ չտվեց:
«Սա ընդամենը միջոցառում է, ոչ թե դատավարություն»,- այսպես որակեց Տիգրան Առաքելյանը դատավարության ընթացքը և բացականչեց «պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ», երբ նրան դուրս էին տանում դահլիճից:
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 12-ին։
Նիստը հետաձգվեց, քանի որ դատարանում ներկա չէին քաղբանտարկյալների պաշտպանները, ամբաստանյալները հրաժարվեցին դատը շարունակել առանց պաշտպանների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)