Սիրիայի հայ համայնքը նոր կորուստներ ունի
Վերջին լուրեր
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում դիպուկահարի կրակից զոհվել է ևս մեկ հայ: Ինչպես հայտնում է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչը, զոհվածը հայազգի Ջորջ Քարբանջյանն էր (1980 թ.): Միջադեպը տեղի է ունեցել վերջերս հրկիզված հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ:
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին առևանգված 7 հայերի մասին տեղեկություններ չկան. նրանց ազատման համար տարվող բանակցությունները շարունակվում են: Ըստ որոշ տվյալների՝ առևանգման հաջորդ օրը Դամասկոսից Հալեպ տանող ճանապարհին առևանգվել է ևս երկու մարդ, որոնցից մեկը հայ է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան