Կկայանա Ադրբեջանի և Հայաստանի փորձագետների հանդիպումը
Վերջին լուրեր
Ս.թ. նոյեմբերի 3-4-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ ՌՀԿ աշխատակիցների և հայ փորձագետների հանդիպումը։
Ինչպես հաղորդում է ANSPress ադրբեջանական գործակալությունը, որն իր հերթին վկայակոչում է ՌՀԿ-ի մամլո ծառայությունը, հայկական կողմը, ի դեմ Գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի, հանդես է եկել տվյալ հանդիպման նախաձեռնողի և կազմակերպողի կարգավիճակում։ Միջոցառման նպատակն է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակի, բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի և Հարավային Կովկասում հետհակամարտական ժամանակահատվածում սցենարի զարգացման քննարկումները։ Միջոցառմանը կազմակերպչական աջակցություն են ցուցաբերում Շվեյցարիայի արտաքին կապերի հարցերով դաշնային վարչությունը և մի շարք հասարակական կառույցներ: Ադրբեջանական կողմից հանդիպմանը ՌՀԿ-ն կներկայացնեն փորձագետ Հեյդար Միրզան, փորձագետ-խորհրդատուներ Ֆուադ Չիրագովը և Արիզ Հուսեյնովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)