Ադրբեջանի ներկայացուցիչը նշանակվել է բրիտանական BP ընկերության փոխնախագահ
Վերջին լուրեր
Բրիտանական BP-ի պատմության մեջ առաջին անգամ՝ ադրբեջանցի մասնագետը նշանակվել է որպես փոխնախագահ, հաղորդում է The Guardian բրիտանական պարբերականը: Ըստ թերթի ունեցած տեղեկատվության՝ այսօր BP միջազգային նավթային ընկերությունն հայտարարել է Ռաշիդ Ջավանշիրին՝ Լոնդոնում BP-ի ռազմավարական ու ինտեգրման հարցերով ավագ փոխնախագահի պաշտոնում նշանակելու մասին։
Նշենք, որ Ռ. Ջավանշիրը 2009 թվականի սեպտեմբերից գլխավորել էր Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում BP-ի բիզնեսի ստորաբաժանումը և հանդիսանում էր BP-Azerbaijan-ի նախագահը:
Արդյունահանման հարցերով BP-ի գործադիր փոխնախագահ Բոբ Ֆրայարը հայտարարել է. «Ռաշիդ Ջավանշիրի՝ Լոնդոնում զբաղեցրած նոր դիրքը հնարավորություն կտա նրա մեծ փորձն օգտագործել ավելի լայն մասշտաբով՝ քան տարածաշրջանային: Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել Ռ. Ջավանշիրին՝ Ադրբեջանում BP-ի բիզնեսի ղեկավարության համար»,- նշել է վերջինս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)