ՀՀ ԿԳՆ թիմը՝ արծաթե մեդալակիր
Վերջին լուրեր
Սեպտեմբերի 25-ից մեկնարկած «ՀՀ վարչապետի գավաթ-2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլում հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերը: Եզրափակիչ խաղը տեղի է ունեցել Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել Պաշտպանության նախարարության թիմի հաղթանակով: ՀՀ ԿԳՆ թիմը գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի:
Եզրափակիչ խաղին ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև կառավարության այլ անդամներ և բազմաթիվ երկրպագուներ:
Ֆուտբոլային մրցաշարին այս տարի մասնակցել է պետական կառավարման համակարգը ներկայացնող 14 թիմ: Կիսաեզարափակիչում մրցել են ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ դատատախազության, ՀՀ ՊՆ-ի և Ոստիականության թիմերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)