Անմարդկային վերաբերմունք և հայհոյանքներ ոստիկանությունում
Վերջին լուրեր
Պաշտպանի 116 թեժ գծին հոկտեմբերի 2-ին՝ 11:30-ի սահմաններում, ահազանգել է Արմեն Խալոյանը և հայտնել, որ իրեն ոստիկանները խաբեությամբ հրավիրել են Ոստիկանության Արաբկիրի բաժին և պահում են այնտեղ:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել են ոստիկանության բաժին և պարզել, որ Արմեն Խալոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները առանձնազրույց են ունեցել Խալոյանի հետ: Վերջինս նրանց հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից արժանացել է անմարդկային վերբերմունքի, նրա հասցեին հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ և նրան մի քանի անգամ ապտակել են:
Խալոյանը նաև հայտնել է, որ ունի բուժգնության և սննդի կարիք, սակայն երկուսն էլ իրեն չեն տրամադրում: Ոստիկանությունում նրան թույլ չեն տվել օգտվել հեռախոսից. նա կարողացել է Պաշտպանի 116 թեժ գծին զանգահարել՝ օգտվելով սենյակում ոստիկանների բացակայությունից:
Վերոգրյալի կապակցությամբ Խալոյանը դիմում է ուղղել Պաշտպանին և խնդրել նրա միջամտությունը իր իրավունքների վերականգման հարցում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)