Նոտարի թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլ
Վերջին լուրեր
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգուման երկրորդ՝ խնդիրների փուլը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 3-ին ժամը 10:00-ին ՀՀ արդարադատության նախարարության շենքում/ հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա/:
Ստուգման հերթական փուլին մասնակցելու են նախորդ՝ առաջին փուլը հաղթահարած 41 մասնակիցները: Գործնական խնդիրների լուծման փուլում դիմորդի գիտելիքների ստուգման նպատակով նրան տրվում են նոտարական գործողություններին առնչվող խնդիրներ: Խնդիրները լուծելիս դիմորդն իրավունք ունի օգտվելու ձեռագիր ու տպագիր նյութերից, համակարգչային տեխնիկայից: Դիմորդին արգելվում է օգտվել հեռահաղորդակցության միջոցներից:
Ինչպես և առաջին փուլի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը, թափանցիկությունը ապահովելու նպատակով, քննությանը առցանց հետևելու հնարավորություն է ընձեռում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)