Միջազգային ճանապարհային փոխադրումները մաքսավորների դիտակետում
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 30-ին Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում մեկնարկել է դասընթաց՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջազգային փորձագետներ Կոնստանտին Գլուխենկիի և Էրիկ Վիլեմսի մասնակցությամբ: Դասընթացը նվիրված էր միջազգային ճանապարհային փոխադրումների մասին կոնվենցիայի դրույթներին:
Դասընթացին մասնակցում էին մաքսային ծառայողներ՝ ինչպես միջազգային ճանապարհային փոխադրումների մասնագիտացված մաքսատնից, այնպես էլ կոմիտեի այլ ստորաբաժանումներից և տարածաշրջանային մաքսատներից:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են միջազգային ճանապարհային փոխադրումների համակարգի ընդհանուր նկարագրությունը, այդ համակարգում իրականացված և նախատեսվող փոփոխությունները, միջազգային ճանապարհային փոխադրումների համակարգի համակարգչայնացմանը վերաբերող և այլ հարցեր: Դասընթացի ավարտին թեստավորման արդյունքում մասնակիցներին հանձնվել են վկայականներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)