Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է 

Ա. Հովսեփյան. Դատախազի կերպարը վարկաբեկող անձինք չպետք է աշխատեն համակարգում

Վերջին լուրեր

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ժամանակ քննարկվել են հետաքննության, նախաքննության, ինչպես նաեւ՝ դատախազական հսկողության իրականացման ընթացքում թույլ տրված թերացումներն ու խախտումները, դրանց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դրսեւորումները: Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցել են նաեւ օպերատիվ-հետախուզական, քննչական մարմինների, ստորաբաժանումների ղեկավարները, փորձաքննությունների ազգային բյուրոյի, արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներն ըստ համակարգման ոլորտների ներկայացրեցին հետաքննության, նախաքննությԱ. Հովսեփյան. Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի` օրենքի շրջանակներում եւ արդարության տեսանկյունից հասկանալի` ժողովրդի համարան, դատարաններում մեղադրանքի պաշտպանության ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումները, որակն ու հիմնախնդիրները՝ հանդես գալով դրանք վերացնելու ուղղությամբ կոնկրետ առաջարկություններով:

«Յուրաքանչյուր դատախազ պետք է հասկանա, որ ինքը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է՝ դրանից բխող պարտավորություններով»,- հայտարարեց գլխավոր դատախազը՝ նշելով, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազները պատասխանատվություն են կրում ինչպես նախաքննության, այնպես էլ՝ մեղադրանքի պաշտպանության որակի համար: «Դատախազի յուրաքանչյուր որոշում պետք է լինի բացատրելի օրենքի շրջանակներում եւ արդարության տեսանկյունից հասկանալի ժողովրդի համար»,- նշեց գլխավոր դատախազը՝ պահանջելով բարձրացնել նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության որակը:

«Դատախազները պետք է գիտակցեն, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն են դրվելու մեղադրանքի հիմքում, որը պաշտպանելու են դատարանում: Եւ պետք է հետամուտ լինեն, որ ապացույցները ձեռք բերվեն օրենքով սահմանված կարգով, քանզի միայն այդ դեպքում դա կլինի համոզիչ հասարակության համար, իսկ առանց հասարակության վստահության հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցավորության դեմ»,- ընդգծել է գլխավոր դատախազը:

Ա.Հովսեփյանը նախազգուշացրեց, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա: Չի հանդուրժվելու քրեական գործի նյութերի խեղաթյուրման որեւէ դեպք, պետք է բացառել «մատակարարվածե մեղադրյալների երեւույթը, իսկ արձանագրվելու դեպքում քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի, թե՛ քննիչի, թե՛ դատախազների նկատմամբ՝ քննությունը հանձնարարելով հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը, ով նաեւ ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի նախագահն է, կարեւորեց նախկինից դասեր չքաղած, համապատասխան հետևությունների չհանգած, ծառայողական պարտականությունները պարբերաբար խախտող աշխատակիցների նկատմամբ անհանդուրժողականությունը: «Անհրաժեշտ է ազատվել նման անձանցից և համակարգը համալրել այնպիսի կադրերով, որոնք իրենց գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով կնպաստեն դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը, կլինեն օրինապահ, արդարամիտ, կարգապահ, զուսպ, անկեղծ, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ և դրանց արդյունքում կնպաստեն դատախազության նկատմամբ հանրության վստահության աճին»,- նշեց Ա.Թամազյանը:

Գլխավոր դատախազը հանձնարարեց որակավորման հանձնաժողովին խստացնել պահանջները: «Դատախազի կերպարը վարկաբեկող անձինք չպետք է աշխատեն համակարգում»,- ասաց Ա.Հովսեփյանը՝ կարեւորելով ոչ միայն մասնագիտական ունակություններն ու գիտելիքները, այլ նաեւ բարոյական նկարագիրը: Իսկ տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազները զգուշացվեցին, որ պատասխանատվության կենթարկվեն՝ ենթակաների վերաբերյալ սուբյեկտիվ գնահատագրեր ներկայացնելու համար:

Գլխավոր դատախազը հանձնարարեց հայտնաբերված բացթողումների, խախտումների կապակցությամբ հարուցել կարգապահական վարույթներ, որոնց արդյունքում խախտումներ թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Կոլեգիան հանձնարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանին ուսումնասիրել 2005-2012թթ. մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված եւ կասեցված քրեական գործերը, որոշումների հիմքերը, հետախուզական գործերը եւ արդյունքները ներկայացնել կոլեգիայի քննարկմանը:

Դատարաններում մեղադրանքի պաշտպանության որակը բարձրացնելու համար հանձնարարվեց պահանջել եւ վարույթներին կցել դատական նիստերի ձայնագրառումները, որոնք համապատասխան ստորաբաժանումները ղեկավարող դատախազները ընտրանքային կարգով կուսումնասիրեն՝ պարզելու, թե ինչպիսի վարքագիծ են դրսեւորում դատախազները դատական նիստերի ժամանակ եւ որքանով են պատշաճ պաշտպանում մեղադրանքները: Միաժամանակ պահանջ դրվեց բոլոր դատախազների եւ նախաքննական մարմինների առջեւ՝ խստագույնս պահպանել նախաքննության ժամկետները, խուսափել անհարկի եւ չպատճառաբանված ձգձգումներից, հետամուտ լինել հանցագործություն կատարած անձանց հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանատվության ենթարկելու հարցում:

«Պետք է կրճատել տեղի ունեցած հանցագործության դեպքից մինչեւ հանցագործին դատապարտելու վերաբերյալ դատավճիռն ընկած ժամանակահատվածը: Այլապես՝ տարիներ շարունակ ձգձգելով նախաքննությունն ու դատաքննությունը՝ հասարակության մոտ կարծիք է ձեւավորվում, որ հանցագործը մնացել է անպատիժ: Պատժողական քաղաքականությունը կծառայի իր նախականխիչ նշանակությանը, եթե հանցագործները դեպքից անմիջապես հետո ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց գլխավոր դատախազը:

Դատախազության կոլեգիայի նիստում մանրամասն քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կոլեգիան կարտահայտի իր գնահատականը՝ կայացնելով համապատասխան որոշումներ, իսկ դրանց կատարումն ապահովելու նպատակով գլխավոր դատախազի կողմից կտրվեն գրավոր ցուցումներ, հանձնարարականներ, հրամաններ:

Առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր տեղի կունենան առանձին օպերատիվ խորհրդակցություններ՝ փորձագիտական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ՝ փորձաքննությունների որակը բարելավելու ու ժամկետները կրճատելու նպատակով, ինչպես նաեւ ոստիկանության հետ՝ քննարկելու օպերատիվ-հետախուզական եւ քննչական մարմինների համագործակցության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի
Ամենադիտված