Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով 

Քոչարյանի անսպասելի քայլը

Վերջին լուրեր

Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ անդրկուլիսային հանդիպումների համար ցամաքն այլևս չի բավականացնում. քաղաքական խաղացողներն արդեն նախընտրում են երկինքը: Երբ պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ԱԺ պատվիրակությունը նստում է ինքնաթիռ՝ հայրենիք վերադառնալու համար, ներս է մտնում Ռոբերտ Քոչարյանը: Ականատեսների ասելով՝ Արգամիչը հանկարծակիի է գալիս, բայց ելք չկար: Պատգամավորներից Արտակ Զաքարյանը, ով հավանաբար ԱԺ նախագահի կողքն էր նստած, իր տեղը զիջում է Քոչարյանին: Ուղևորությունը տևում է 3,5 ժամ:

Հովիկ Աբրահամյանն այսօր նախ հաստատեց իր և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, ապա հայտարարեց, որ իր նպատակն այն է, որ իրենք՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, համերաշխ գնան ընտրությունների:

Ստացվում է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը «համերաշխության ապահովումն է»: Մնում է պարզել, թե ով է ում հետ համերաշխ լինելու և ինչի հաշվին:

Ինքնաթիռում Քոչարյանի հայտնվելը պատահականություն լինել չէր կարող: Երկրորդ նախագահն այն մարդը չէ, որ այստեղ-այնտեղ թրև գա՝ առանց ճշտումների: Նա միանշանակ իմացել է, որ այդ ինքնաթիռում է լինելու նաև ԱԺ նախագահը և որոշել է նրան փաստի առաջ կանգնեցնել: Ասում են, թե վերջին շրջանում Աբրահամյանն այդքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չէր էքս-նախագահի հետ. Քոչարյանն իր վերջին «հայտնության» ժամանակ հայտարարել էր, թե Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը «խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է», ինչը, բնականաբար, չէր կարող ԱԺ նախագահի սրտով լինել: Երկրորդ նախագահը ստույգ հաշվարկ է կատարել. «երկրային» հանդիպում նշանակելու դեպքում Աբրահամյանը կարող էր խույս տալ (օրինակ՝ Գագիկ Բեգլարյանն իր կյանքի օրհասական շրջանում, երբ պաշտոնանկ արվեց նախագահականի աշխատակցին ծեծելու պատճառով, ամեն կերպ խուսափում էր Քոչարյանի հետ հանդիպումից՝ ավելորդ խոսակցությունների տեղիք չտալու համար), երկնքում Արգամիչին առնվազն պետք էր գոնե նախապես օդապարիկի մասին հոգ տանել: Նախագահի օգնականներից մեկը պատմում էր, որ նախագահի ուղևորությունների ժամանակ մեր օլիգարխներից ոմանք, նախապես ճշտելով, հաստատվում էին նախագահի հետ նույն հյուրանոցում, որպեսզի ֆոյեում Սարգսյանը տեսներ ու գոնե մի հատ «Ա՛յ տղա՞, էս ի՞նչ ես անում ստեղ»-ի արժանացներ:

Հովիկ Աբրահամյանն ասում է, թե ուղղակի իրար կողք են նստել ու դեսից-դենից զրուցել՝ քաղաքական թեմայով բան չեն խոսել: Դե, իհարկե, երկնքում ամեն ինչ հնարավոր է: Անգամ հնարավոր է, որ ամբողջ 3,5 ժամ ՀՀ քաղաքական դաշտի երկու լուրջ ֆիգուրները զրույցներ վարեն բացառապես որսորդությունից ու կանանց բարեմասնություններից: Առանց այն էլ, վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի ամենասիրած արտահայտությունը դարձել է «քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել»-ը: Բայց, քանի որ մենք հակված չենք ո՛չ Հովիկ Աբրահամյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հաշվով անլրջություն թույլ տալ, շատ ավելի տրամաբանական է անլուրջ թեմաներով զրույցների բացառումը գոնե այս գործիչների պարագայում: Եվ ուրեմն, կարելի է միանշանակ ասել, որ 3,5 ժամի գոնե 1 ժամը հենց քաղաքական թեմայով լուրջ խոսակցություն է եղել, ըստ երևույթին՝ «համերաշխության» թեմայով:

Հանդիպման նախաձեռնողը Քոչարյանն էր: Նախաձեռնողը Քոչարյանն էր, ուրեմն ասելիք ունեցողը ևս նա էր: Իսկ նախկին նախագահն իր նախկին ենթակային հանկարծակիի բերելով՝ նրա հետ ինքնաթիռում գտնվող պատվիրակության անդամների ներկայությամբ ցույց է տալիս, որ ինքն ամեն ինչից տեղյակ է, բոլորն իր տեսադաշտում են և որ ինքը ոչ մի տեղ չի կորել և ցանկացած պահի կարող է հայտնվել:

Խորհրդարանական ընտրություններում Աբրահամյանը ղեկավարում էր ՀՀԿ շտաբը: Ասում են, թե Աբրահամյանին է վստահվում այդ հույժ կարևոր գործը, քանի որ նրանից լավ ոչ ոք չի կարող ընտրություն կազմակերպել և արդյունք ապահովել: Ասում են, թե Աբրահամյանն անգամ գյուղապետարանի աշխատակիցներին՝ սկսած քարտուղարուհիներից, լավ ճանաչում է: Իր՝ նման մեծ պոտենցիալ ունենալն ու հույժ կարևոր անձնավորություն լինելն Աբրահամյանն այսօր էլ հաստատեց մեր հարցին ի պատասխան՝ ՀՀԿ շտաբի պետի պաշտոնում «ինքնառաջադրման» կարգի մի բան թույլ տալով՝ «հաշվի առնելով, որ ես ունեմ մեծ փորձ և ոչ մի անգամ իմ ղեկավարած շտաբը չի ձախողել իր աշխատանքները...»:

Այն, որ Հովիկ Աբրահամյանն իսկապես կարող է որոշ դերակատարություն ունենալ ընտրություններում, գիտի նաև նրա նախկին շեֆը՝ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանը գիտի նաև, որ Հովիկ Աբրահամյանն ի սկզբանե իր կադրն է: Այդ մասին գիտի նաև Սերժ Սարգսյանը:

Խորհրդարանական ընտրություններում Աբրահամյանին շտաբի պետ նշանակելով՝ ՀՀԿ ղեկավարը ապահովության համար շտաբ գործուղեց նաև իր ամենավստահելի մարդուն՝ Միքայել Մինասյանին՝ շտաբի պետի տեղակալի կարգավիճակով: Մինասյանի ֆունկցիաներից մեկը Աբրահամյանին վերահսկելն էր: Այսինքն՝ դեռ այն ժամանակ արդեն իսկ կասկածի տակ էր դրված Աբրահամյանի վստահելիությունը: Տևական ժամանակ Հովիկ Աբրահամյանն ինքն իրեն Հայաստանի քաղաքական դաշտի մի այլ level-ի խաղացող է համարում, ինչի վկայությունն է նաև այն, որ ԲՀԿ-ին հնազանդեցնելու գործն իբր ապահովելու է ԲՀԿ նախագահի խնամի ԱԺ նախագահը:

«Մենք պատրաստ ենք համագործակցության նախագահական ընտրություններում, ուղղակի ողջամիտ յուրաքանչյուր առաջարկություն մեզ համար կարող է լինել ընդունելի, քննարկելի և մենք պատրաստ ենք ընդունել, քննարկել, բայց դա չի կարող լինել մեր արժանապատվության հաշվին: Ես նկատի ունեմ Հանրապետական կուսակցության»,- այսօր հայտարարեց ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը հաստատեց նաև այն տեղեկությունը, որ նախագահական ընտրությունների հետ միաժամանակ կարող է նաև սահմանադրական հանրաքվե անցկացվել, որի նպատակը փոխվարչապետի ինստիտուտին նոր կարգավիճակ շնորհելն է: Իսկ դա, ինչպես հայտնի է, հենց այն գինն է, որ պատրաստ է վճարել ՀՀԿ-ն՝ ԲՀԿ-ի հետ «համերաշխության» համար՝ գումարած մի երկու նախարարական ու մարզպետական պորտֆել:

Դատելով Աբրահամյանի՝ «բայց դա չի կարող լինել մեր արժանապատվության հաշվին» արտահայտությունից, կարելի է ենթադրել, որ նման կարգի առաջարկություններ էլ են արվում: Չի բացառվում, որ նման առաջարկություն Աբրահամյանը ստացել է բոլորովին վերջերս, քանի որ Հայաստանում այդքան էլ շատ մարդ չկա, որ համարձակվի Արգամիչի «արժանապատվության հաշվին» արտահայտություն թույլ տալ: Եվ ուրեմն, արդեն իսկ հաստատված կարելի է համարել այն, որ գոնե երկնային մակարդակում լուրջ խոսակցություն է ընթացել ՀՀԿ-ԲՀԿ (Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցության)՝ նախագահական ընտրություններին «համերաշխ» մասնակցության վերաբերյալ, որի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն մի բան պարզ է՝ նախաձեռնությունը եղել է Քոչարյանի կողմից և նույն անձնավորության կողմից արվել է այնպիսի առաջարկություն, որ ստացողի համար կարող է արժանապատվության հետ կապված խնդիրներ առաջացնել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Ամենադիտված