«Սահմանադրական» խնկարկում
Վերջին լուրեր
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում դրված է «Խնկարկում» վերտառությամբ մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասված էր.
«Հոկտեմբերի 27-ի առավոտյան ավագ և կրտսեր Գագիկ Հարությունյաններն այցելեցին Եռաբլուր հուշահամալիր եւ Կոմիտասի անվան Պանթեոն, ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի շիրիմներին»։
Պարզվում է սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը բավականին հետաքրքիր մոտեցումներ ունի դրվող լուրերի և դրանց վերնագրերի նկատմամբ: Դրված վերնագրերը կրում են չափից շատ պաշտոնականություն, որը կարող է դուր չգալ ռոմանտիկ և թույլ սիրտ ունեցող մարդկանց:
Պարզվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության տարբեր պետական կառույցների պաշտոնական կայքերը կարող են վերածվել ընտանեկան ալբոմների, որտեղ տեղ են գտնում հարազատների հետ այցելությունները տարբեր վայրեր:





















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)