Ռայան Գոսլինգը անակնկալ է մատուցել խուլ երեխաներին
Վերջին լուրեր
Քանի դեռ Բրեդ Փիթը գումարներ է նվիրաբերում միասեռականների ամուսնությունների համար՝ նրա գործընկեր Ռայան Գոսլինգը օգնության ձեռք է մեկնում լսողությունից զուրկ մարդկանց:
Արտիստն ընդմիջել է իր նկարահանումները, որպեսզի կարողանա մասնակցել Տեխասի խուլերի համար նախատեսված դպրոցներից մեկում կայանալիք բարեգործական միջոցառմանը։
Նշենք, որ Ռայանի դպրոցում ներկա գտնվելը անակնկալ էր ոչ միայն աշակերտների, այլև միջոցառման կազմակերպիչների համար: Նրանք գիտեին, որ դերասանը Տեխաս է եկել, սակայն անգամ չէին կարող ենթադրել, որ վերջինս կհայտնվի միջոցառմանը:
Ռայանը բոլորին զարմացրել է իր քաղաքավարությամբ և սիրալիրությամբ: Նա մեծ սիրով շփվել և լուսանկարվել է հյուրերի հետ: Միջոցառման շրջանակներում հավաքված ողջ հասույթը տրամադրվել է հատուկ դպրոցում սովորող աշակերտների կարիքների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)