Գեներալի կնոջ եղբոր «ԲՄՎ X6»-ը նորից տեղափոխվեց «գայի պլաշադկա»
Վերջին լուրեր
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից ՃՈ հատուկ պահպանման տարածք է տեղափոխվել Երևան քաղաքի Թումանյան 27 շենքի բնակիչ Աշոտ Սարգսյանին պատկանող ԲՄՎ X6 մակնիշի 77 ՏՏ 777 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ա. Սարգսյանը հերթական անգամ «գաստրոլներ» էր տվել և «շումախերություն» արել՝ իրեն համարելով անպարտելի: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ այս անգամ էլ նրա կկուն կանչեց, և կոպիտ օրինախախտումներ թույլ տալու համար նրա ավտոմեքենան կրկին տեղափոխվեց «գայի պլաշադկա»: Հիշեցնենք, որ նույն արարքի համար նրա ավտոմեքենան օրեր առաջ նորից տեղափոխվել էր նշված վայր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Սարգսյանը Ոստիկանության ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի կնոջ եղբայրն է, ով զբաղվում է զենքի բիզնեսով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)