Չեխական ալկոհոլը վերադառնում է Ռուսաստան
Վերջին լուրեր
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հայտարարել է թունդ չեխական ալկոհոլի ներկրման արգելքը հանելու մասին. փոխանցում է euromag.ru-ն:
Օնիշչենկոյի խոսքերով՝ Չեխիայի գյուղատնտեսության նախարարությունը ռուսական կողմին ներկայացրել է այդ ներկրման սահմանափակումները հանելու համար բավական տեղեկատվություն: Այժմ նախապատրաստվում են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են չեխական ալկոհոլը ռուսական շուկա վերադարձնելու համար:
Ինչպես հիշեցնում է «Пражский Экспресс» չեխական օրաթերթը, Չեխիայից թունդ ալկոհոլի ներկրման արգելքը մտցվել էր սեպտեմբերի 21-ին, այն բանից հետո, ինչ որոշ երկրներում ավելի քան 30 մարդիկ մահացու թունավորվել էին չեխական սուռոգատային մեթանոլ պարունակող խմիչքների պատճառով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)