«Հրապարակ». Մի շարք չհաշվառված հանցագործություններ ուղարկվել են ՀՔԾ
Վերջին լուրեր
Մոտ երկու շաբաթ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Արաբկիրի բաժնում ստուգումներ են իրականացվում թաքցված հանցագործությունների մասով, նաև ծառայողական քննություն է կատարվում:
Երեկ թերթը տեղեկացավ, որ ավարտվել են սույն գործողությունները, և մի քանի տասնյակ չհաշվառված հանցագործությունների վերաբերյալ գործեր են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն: Ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի, և չի բացառվում, որ մի քանի փոքր գլուխներ պատասխանատվություն կրեն թաքցրած հանցագործությունների համար: Այս պահին ստուգումներ են իրականացվում նաև Կենտրոնի ոստիկանության բաժնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)