«Ժողովուրդ». Օսկանյանին սկսել են «հետապնդել» 2009-ի՞ց
Վերջին լուրեր
«Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը սկսվել է 2009թ.-ից. «Այդ թվականին Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առևտրային բանկերից մեկի խորհրդի անդամ: Բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպեցին Վարդան Օսկանյանին հանել խորհրդի անդամությունից»:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը 2009թ. եղել է «Ամերիա» բանկի խորհրդի անդամ, սակայն Կենտրոնական բանկի «ճնշման» ներքո նրան հեռացրել են խորհրդի կազմից: Լուրը փորձեցին ճշտել «Ամերիա» բանկի PR և հաղորդակցությունների ղեկավար Էլմիրա Ադամյանից, որը թերթի գրավոր հարցին պատասխանեց. «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հակառակն են պնդում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)