«ՀԺ». ՀԱԿ–ԲՀԿ համատեղ հանրահավաքում կհայտարարվի, որ ԲՀԿ–ն միանո՞ւմ է ՀԱԿ–ին
Վերջին լուրեր
Երեկ լուրջ հույսեր էին արթնացել, որ արդեն մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող, վեց տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը կարող է ազատ արձակվել: Այդ հույսերը, սակայն, չարդարացան:
Թերթը գրում է, որ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է Առաքելյանի և ազատազրկման դատապարտված մյուս երեք երիտասարդների վճռի վերաբերյալ բողոքի քննարկումը: Երեկ դատարանի մոտ տեղի է ունեցել աննախադեպ ակցիա, առաջին անգամ ՀԱԿ երիտասարդների ազատության համար ակցիային մասնակցել են նաև ԲՀԿ երիտասարդները: Իսկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը՝ Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ կողք կողքի, դատարանի դահլիճում հետևել են նիստի ընթացքին:
Սա քաղաքական վերլուծաբաններին հիմք էր տվել եզրակացնելու, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն միանալու է ՀԱԿ-ին: Կասկածներ կան, որ այդ միացման մասին կհայտարարվի առաջիկայում՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համատեղ հանրահավաքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)