«ՀԺ». Վրաստանի նոր կառավարությունը ծրագրել է վերականգնել աբխազական երկաթուղին
Վերջին լուրեր
Վրաստանի նոր կառավարությունը ծրագրել է վերականգնել աբխազական երկաթուղին: Այդ մասին երեկ հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաաթա Զաքարեիշվիլին' ընդգծելով, որ դա Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարության առաջնահերթություններից է:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ աբխազական երկաթուղու վերականգնումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանզի դա հնարավորություն կտա կրկին երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի հետ: Բացի այդ, երկաթուղին համեմատաբար ավելի էժան տրանսպորտային միջոց է, և Հայաստանից դեպի Ռուսաստան ու այնտեղից այլ երկրներ բեռների արտահանման և ներկրման գործընթացը կհեշտանա և զգալիորեն էժան կլինի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)