«168 ժամ». ՀԱԿ-ում դեմ են պաշտպանել ԲՀԿ թեկնածուին, բայց դեմ չեն, եթե ԲՀԿ-ն պաշտպանի Տեր-Պետրոսյանին
Վերջին լուրեր
Նոյեմբերի 1-ին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ՀԱԿ վերնախավի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ՀԱԿ տարածքային գրասենյակի բացումը: ՀԱԿ շարքային անդամները երևանյան հյուրերից հետաքրքրվել են, թե արդյո՞ք իրենց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է նախագահի թեկնածու, ինչին տրվել է խիստ հուսադրոդ պատասխան: ՀԱԿ ակտիվիստների ոգևորությունը ավելի մեծ է եղել, երբ նրանք իմացել են, որ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը կարող է պաշտպանել նաև ԲՀԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱԿ-ում դեմ են այն հնարավորությանը, որ իրենք պաշտպանեն ԲՀԿ թեկնածուին, բայց ամենևին դեմ չեն, եթե ԲՀԿ-ն պաշտպանի Տեր-Պետրոսյանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)