«Ժողովուրդ». Հայկական «ավազակախմբին» արդարացրել են
Վերջին լուրեր
Հայերը աշխարհի որ ծայրում էլ ապրեն, պարբերաբար հայտնվում են ամենասկանդալային պատմությունների մեջ: Վերջերս ֆրանսիական մամուլը հրապարակեց, որ Նիցցա քաղաքում հայկական ավազակախումբ է հայտնաբերվել, որի 20 անդամները մեղադրվում են կեղծ դրամի շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման և կավատության մեջ: Բարեբախտաբար, այս պատմությունն ամոթալի ավարտ չունեցավ: Հոկտեմբերի 22-ից Նիցցա քաղաքում մեկնարկած հայկական ավազակախմբի գործն անակնկալ ավարտ է ունեցել՝ արդարացման ելքով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծագումով ապարանցի Միհրդատ Ասատրյանը (ապարանցի Միրոն), որը մեղադրվում էր կեղծ դրամի շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման և կավատության մեջ, արդարացվել է: Ըմբշամարտի նախկին չեմպիոն Մ. Ասատրյանը, ըստ ֆրանսիական մամուլի, համարվում էր մաֆիական այդ շրջանակներում հայերի և չեչենների միջև «համերաշխության դատավոր»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)