«Ժողովուրդ». Պոկված վերելակի շենքում մասնաբաժին ունի նաև Երևանի գլխավոր ճարտարապետը
Վերջին լուրեր
Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների՝ Երևանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքում մասնաբաժին ունի նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այդ շենքում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:22-ի սահմաններում, բեռնատար ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել էր հորանը։ Երկու մարդ մահացավ իսկ երկուսը վիրավորվեցին։
Հավելենք, որ նորակառույցի ճարտարապետը ևս Նարեկ Սարգսյանն է։ Սակայն Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հերքեց մասնաբաժին ունենալու հանգամանքը՝ հավելելով. «Իրականում, իհարկե, նման բան չկա, Նարեկ Սարգսյանը միայն այդ շենքի ճարտարապետն է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)