«Գելափ»-ի սոցիոլոգիական հարցումների անտրամաբանական արդյունքները
Վերջին լուրեր
Համլետ Կիրակոսյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Գելափի սոցոլոգիական հարցումների եւ հարցվածների պատասխանների ու արդյունքների անտրամաբանությունը. Հարցվածների 53 տոկոսը երկրի տնտեսական վիճակը գնահատել են վատ կամ շատ վատ, 31 տոկոսը՝ միջին, ինչը նշանակում է ոչ վատ, ոչ էլ լավ, եւ միայն 5.5 տոկոսն է գնահատել լավ կամ շատ լավ: Այս գնահատականները բնականաբար վերաբերում են իշխանություններին, առաջին հերթին Սերժ Սարգսյանին՝ որպես տնտեսական քաղաքականության ու վիճակի պատասխանատու: Չնայած սրան, ըստ Գելափի, հարցվածների 28 տոկոսն ասել է, որ եթե նախագահական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ապա կընտրեին Սերժ Սարգսյանին, որը այս ցուցանիշով թեկնածուների մեջ առաջատարն է: Ահա այսպիսի գե-լափ ու այսպիսի հարց-ու՞մ...»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)