Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբան Կանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊ Ֆրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4 Փհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համար Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է 

Ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանը համարվում է ԱՄՆ-ի ակտիվ դաշնակիցը

Վերջին լուրեր

Ադրբեջանը հանդիսանում է հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ-ի ակտիվ դաշնակից. հայտարարել է Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտության կենտրոնի (ՌՀԿ) տնօրեն Ֆարհադ Մամեդովը։ CNN լրատվական գործակալության հաղորդմամբ՝ վերջինս, հանդես գալով «Տարածաշրջանային անվտանգության երկընտրանք. սպառնալիքներ և հեռանկարներ» զեկույցով «Ադրբեջանա-ամերիկյան համագործակցության դերը տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հաստատման մեջ» թեմայով խորհրդաժողովում, հայտարարել է, որ «Ադրբեջանն ապահովում է ԱՄՆ-ի մերձակա դաշնակիցների՝ Իսրայել, Վրաստան, Թուրքիա, Իտալիա և այլն, էներգետիկ անվտանգությունը»։ Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Մամեդովն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչև հիմա հույս է տածում, որ համանախագահ երկրները կհարգեն ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերի վերաբերյալ սեփական որոշումները։

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ծայրահեղական դիրքորոշումը ոչ մի դատապարտության չի հանդիպում։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանի դիրքորոշումը մատուցվում է որպես մաքսիմալիզմի որակում, և պահանջում են լրացուցիչ զիջումներ»,- հայտարարել է ՌՀԿ-ի ղեկավարը, նշելով, որ հավասարակշռությունը ոչ միշտ է համահավասար օբյեկտիվությանը։ Նրա խոսքով՝ մտահոգություն է առաջացնում նաև այն փաստը, որ տարածաշրջանային անվտանգությունը և ԱՄՆ-ի քաղաքականությունը կախված է Միացյալ Նահանգներում փոքր խմբերի ազդեցությունից. «Այդ խմբերը իրական սպառնալիք են ստեղծում տարածաշրջանում ԱՄՆ-ի լիարժեք ու արդյունավետ արտաքին քաղաքականության իրագործման համար»,-նշել է Մամեդովը։

Վերջինիս խոսքերով՝ ընթացիկ քսան տարվա ընթացքում ունենալով նման բարդ հակամարտություն՝ Ադրբեջանը կարողացել է իրագործել բոլոր տարածաշրջանային նախագծերը և շարունակում է ձևավորել ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման նոր ճարտարապետությունը։ Սակայն ԱՄՆ-ը, ըստ ՌՀԿ ղեկավարի գնահատման, ակտիվ չէ ապագայի անվտանգության կազմավորման մեջ. «Հայտարարությունը այն մասին, որ հակամարտության կարգավորումը կախված է կողմերի կամքից՝ դա առնվազն անպատասխանատու կոչ է։ Մամեդովի խոսքերով՝ 20 տարիների ընթացքում տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը կառուցողական դեր է խաղացել Ադրբեջանի և Վրաստանի անկախության ամրապնդման հարցում և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում։

«Սակայն հայկական սփյուռքի ազդեցության պատճառով ԱՄՆ-ն ի վիճակի չէ ակտիվ մասնակցություն գործել Հարավային Կովկասում անվտանգության գլխավոր սպառնալիքի՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության օբյեկտիվ կարգավորման մեջ»,-մատնանշել է նա։ «Հանգամանքների ցանկացած զուգադիպման դեպքում հակամարտության կարգավորումը չի սպառնում տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին, այլ ընդհակառակը՝ այն անվտանգ ու հաջող զարգացող ձևավորման պայմաններ կստեղծի տարածաշրջանում, որտեղ բոլոր երկրները կունենան գործընկերային հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ»,-հավելել է Ադրբեջանի ՌՀԿ-ի տնօրենը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի
Ամենադիտված