Ադրբեջանում վնասազերծվել են հանցավոր խմբավորումներ
Վերջին լուրեր
Ադրբեջանում 2012 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարդու առևտրի 85 դեպք:
Ադրբեջանի Trend Az լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն` այդ մասին տարեկան հաշվետվության ժամանակ Միլլի Մեջլիսում հայտարարել է թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ազգային համակարգող Վիլայեթ Էյվազովը: Հաղորդվել է, որ հաշվետու ժամանակահատվածում երկրում բացահայտվել է մարդկանց բռնությամբ այլ աշխատանքի տեղափոխելու երկու դեպք: Բացի այդ, վնասազերծվել է երկու կազմակերպված բանդա և վեց հանցավոր խմբավորում: Նման հանցավոր արարքների համար ձերբակալվել է 20 հոգի, որոնցից 3-ը գտնվում էին միջազգային հետախուզման մեջ: Նրանցից 10 հոգին դատապարտվել է 5-10 տարվա ազատազրկման:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)