Նյու Յորքում «Սենդի» փոթորկի պատճառով հետաձգվել է ավանդական մարաթոնը
Վերջին լուրեր
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը որոշում է կայացրել հետաձգել ավանդական քաղաքային մարաթոնը` կապված «Սենդի» փոթորկի հետևանքների հետ. հաղորդում է Associated Press-ը։ Այս որոշումը կայացվել էր քննադատության տարափի հետ առ այն, որ ժամանակը չէ սպորտային միջոցառումներ անցկացնել, քանի դեռ շրջանը վերականգնվում է փոթորկի հասցրած վնասներից։
Քննադատների խոսքերով՝ չարժե շեղել ոտիկանությանը մարաթոնի պահպանության համար։ Միջոցառմանը, ինչպես սպասվում էր, պիտի մասնակցեր մոտ 40 հազար վազորդ ամբողջ աշխարհից։ Մրցակցությունը պետք է մեկնարկեր Ստատեն Այլենդից՝ Նյու Յորքի ամենատուժած թաղամասերից մեկից։
Ներկա պահին Նյու Յորքի տուժած թաղամասերում մարդիկ նախկինի նման մնում են առանց էլեկտրականության։ Զոհեր թիվը «Սենդի» փոթորկի հետևանքով հասելէ 40-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)