Քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչ առարկայով են վնասել տրանսպորտային միջոցը. ՔԿ
ԻրավունքԱյսօր՝ օգոստոսի 10-ին ժամը 13:15-ին ոստիկանություն ստացված ահազանգի առթիվ, որում քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում, ենթադրաբար, կրակել են իր վարած ավտոբուսի վրա, քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին «Լուրերին» հայտնել են Քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով՝ գույքը վնասվել է ենթադրյալ կրակոցի հետևանքով։ Քննություն է իրականացվում՝ պարզելու՝ ինչ առարկայով է վնասվել տրանսպորտային միջոցը, հրազե՞ն է կիրառվել, թե՞ ոչ։ Այդ նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց թվում կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։
«Որևէ անձ վնասվածք չի ստացել։ Այս պահին այլ տվյալներ չկան հայտնելու»,- տեղեկացրել են ՔԿ-ից: