«Չելսի» տեղափոխության ձախողումն ազդել է Զախարյանի հոգեբանական կայունության վրա․ Թիլման
Սպորտ
Սպորտային մենեջեր Ալեքսանդր Թիլմանը կարծում է, որ ձախողված տեղափոխությունը «Չելսի» բացասաբար է անդրադառնում «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի վրա։ Թիլմանի խոսքերը փոխանցում է Legalbet-ը։
«Տրանսֆերային խոսակցությունների հետ կապված այս իրավիճակը չի կարող չանդրադառնալ երիտասարդ խաղացողի վրա, բայց նաև ստիպում է մտածել հոգեբանական կայունության մասին: Նրա համար դժվար է «Չելսի» տեղափոխության չկայանալուց հետո։
Կարելի է համեմատել Կվարացխելիայի իրավիճակի հետ։ Նա նույնպես հոգեբանական անդունդի մեջ ընկավ Եվրոպա ձախողված տեղափոխությունից հետո, բայց ի վերջո, երբ հայտնվեց «Նապոլիում», ցուցադրեց ամենաբարձր մակարդակը։ Բայց Զախարյանն էլ կկարողանա՞ տեղափոխության դեպքում»,– ասել է նա։
2022 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսին» ռուսաստանցի կիսապաշտպանի համար առաջարկեց 12,6 միլիոն ֆունտ ստերլինգ։ Սակայն տրանսֆերը չկայացավ սահմանափակումների պատճառով, որոնք դրվել էին ռուսական ֆուտբոլի նկատմամբ։
Այս ամառ Զախարյանով անմիջապես հետաքրքրվեցին հոլանդական երեք ակումբներ՝ ՊՍՎ-ն, «Այաքսը» և «Ֆեյենորդը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում