Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին 

«Ժողովուրդ». ԿԸՀ նախագահն անշարժ գույք եւ 2 հողամաս է նվեր ստացել, բայց գաղտնի է պահում՝ ումից

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած ՔՊ վարչության անդամ, որպես չեզոք պաշտոնյա, այժմ կազմակերպում է Երեւանի ավագանու ընտրությունները։

Տարօրինակ է, որ Հովակիմյանը հրավիրված ասուլիսում խոսում էր հայտարարագրերի թափանցիկ լինելու մասին, սակայն իր հայտարարագրում 2020 թվականի նվիրատվություն ստացած Աջափնյակում գտնվող շինության, հողին ամրակցված անշարժ գույքի եւ 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել:

Հավելենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստրի կողմից հաշվառված շինությունը, մեկ հողատարածքին ամրակայված անշարժ գույքը եւ հողամասը միանձնյա սեփականության իրավունքով է, իսկ մյուս հողամասը համատեղ սեփականությամբ։ Այսինքն, թե ում կողմից է նվիրատվությունը, անհայտ է։ Հովակիմյանը պատգամավորական մանդատ ստանալուց գրեթե 2 ամիս անց ձեռք է բերել նոր մեքենա՝ 2012 թվականի արտադրության Nissan մակնիշի։ Նա ողջ կյանքում ավտոմեքենա չի ունեցել:

ԿԸՀ նախագահի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 6 հազար դոլար եւ 335 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 181 հազար դրամ, որից 6 մլն 142 հազարը Ազգային ժողովի աշխատակազմից է, իսկ 3 մլն 39 հազար դրամ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Հովակիմյանը հանդիսանում է Հովակիմյաններ Ն.Մ. կազմակերպության 100% բաժնետեր։

Վահագն Հովակիմյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը, ըստ ամուսնու հայտարարագրի՝ անհատ ձեռներեց է, սակայն հայտարարագրում ոչ մի կետ նշված չէ։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից եւ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ կնոջ ձեռնարկությունը զբաղվում է մշակութային գործունեությամբ. մասնավորապես՝ ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր կազմակերպման բնագավառում կատարվող գործունեությամբ։

Հովակիմյանն ունի երկու որդի, որոնց անունների առաջին տառերով էլ 2005 թվականին ստեղծել է կազմակերպությունը՝ «Հովակիմյաններ Ն.Մ.»։

Միսակ Հովակիմյանը Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում առաջին կարգի մասնագետ է։ Որդին հայտարարգրել է հոր մեքենան եւ 2 մլն 366 հազար դրամ հաշվետու տարվա եկամուտ, որը աշխատանքի վարձատրություն է նույն գրասենյակից։

Նարեկ Հովակիմյանը որպես ՀՄ 2-րդ կարգի ճարտարագետ, աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում, որը 2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ հազար խոշոր հարկատուների ցանկում 32-րդն է։ Որդին հայտարարագրել է 2 մլն դրամ որպես բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 264 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 6 մլն 753 հազար դրամ, որից 5 մլն 608 հազարը աշխատանքի վարձատրություն է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ից։

Հովակիմյանի հետ համատեղ բնակվող մայրը՝ Խանում Հովհաննիսյաանը, հայտարարագրել 1 մլն 95 հազար դրամ բանկային ավանդներ եւ 610 հազար դրամ կենսաթոշակ։

Բացի Հովակիմյանից ընտանիքի անդամներից ոչ ոք հայտարարագրում չի նշել սեփական անշարժ գույք, այս դեպքում Հովակիմյանն ում հետ է համատեղ սեփականությամբ նվիրատվություն ստացել հողամասը, պարզ չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը
Ամենադիտված