Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար ունենք դրամական աջակցության կարիք. Վարդան Ղուկասյան
Հասարակություն«Շուտով սկսվելու է Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը։ Բոլոր կուսակցությունները, որոնք առնչություն ունեն ներկաների կամ նախկինների հետ՝ ունեն ֆինանսական անվտանգության բարձիկ։ Մենք ինչ ունեինք, ինչ էլ, որ դուք տվել էիք Քննչական կոմիտեի կողմից առգրավվեց, թիվ մեկ թեկնածու Արտակ Գալստյանը կալանավորվեց շինծու քրեական գործերով։ Այս ամենն արվեց «Հանրային ձայն» կուսակցությանը դուրս մղելու մրցակցությունից»,- այս մասին տեսաուղերձում ասաց «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա դիմեց հանրությանը՝ խնդրելով դրամական աջակցություն ցուցաբերել, որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին: ՌԴ-ից դրամական օգնություն կարելի է ուղարկել հետևյալ բանկերի հաշեհամարներին՝ Սբերբանկ (2202 2021 7914 8063), Ալֆա բանկ (4790 0424 8852 5211), ԱՄՆ-ից Զելե համակարգի միջոցո QR կոդով, որը ներկայացնում ենք ստորև։
Նա նաև նշեց, որ այն անձինք, որոնք կցանկանան գաղտնի դրամական օգնություն ցույց տալ, նրանց համար առաջիկայում տելեգրամյան ալիքում կբացվի կրիպտոարժույթային հաշվեհամար: