ԱՄՆ-ն կոչ է անում ԼՂ-ի օդանավակայանի շահագործման հարցին տալ դիվանագիտական լուծում
Վերջին լուրեր
Միացյալ Նահանգները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին գտնել դիվանագիտական լուծում Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի շահագործմանն առնչվող հարցերի շուրջ՝ միջազգային համաձայնագրերի, միջազգային իրավունքի և Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի գործող պրակտիկայի համապատասխան. այդ մասին Վաշինգտոնում կայացած ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը։ Նա նաև նշում է, որ ԵԱՀԿ-ի ՄԽ-ն այս առնչությամբ արդեն հանդես է եկել հայտարարությամբ։
«Հայտարարություններից մեկն արվել է 2011 թվականի ապրիլ ամսին, մյուսը՝ 2012 թվականի հուլիս ամսին։ Հայտարարություններում ներկայացված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կարծիքները, որոնք կոչ են անում տվյալ հարցին տալ դիվանագիտական լուծում»,-ասել է Նուլանդը։ «Նշված հայտարարություններում մենք նաև նշել ենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության համար»,-ընդգծել է Նուլանդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)