Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը ԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբ Ռուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանում Եվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջ Ալբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներին Լեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարը Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար Ֆիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերությունները 

«Գաղտնի» նվիրատուն հայրս է, նվիրածն էլ՝ հայրական տունը. ԿԸՀ նախագահի պարզաբանումը

Քաղաքական

Սովորաբար նախընտրել եմ չանդրադառնալ իմ մասին անհեթեթ և անհիմն հրապարակումներին, կամ էլ բավարարվել եմ հրապարակման հեղինակին պարզաբանում ուղարկելով։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն այն մասին, որ ԿԸՀ նախագահն անշարժ գույք և 2 հողամաս է նվեր ստացել, բայց գաղտնի է պահում՝ ումից՝ ինչ ունեցվածք է նա հայտարարագրել:

«Այս կերպ՝ հրապարակմանը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադառնալու պատճառն այն է, որ խնդրո առարկա նյութը տարածվել է մի քանի լրատվամիջոցներով, որպես «Ժողովուրդ» օրաթերթից մամուլի տեսություն (armlur.am կայքը, այսինքն նույն ինքը «Ժողովուրդ» օրաթերթը, ևս իր իսկ հրապարակումը որպես մամուլի տեսություն է տարածել): Հրապարակման հիմքում իմ գույքի և եկամուտների հայտարարագրում ներկայացված տվյալներն են, սակայն բուն հոդվածը իրականության խեղաթյուրված ներկայացում է։   

Այսպես, հրապարակման մեջ նշված է․ «․․․ իր հայտարարագրում 2020 թվականի նվիրատվություն ստացած Աջափնյակում գտնվող շինության, հողին ամրակցված անշարժ գույքի և 2 հողամասերի ձեռքբերման աղբյուրը չի նշել»։ Պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման ու հրապարակման կարգից տեղյակ ցանկացած ոք գիտի, որ պաշտոնյան չի կարող չնշել գույքի ձեռքբերման աղբյուրը, և հայտարարագրում այդ տվյալը միշտ գրվում է։ Ինքը՝ պաշտոնյան չի որոշում, թե իր հայտարարագրի որ տվյալները պետք է հրապարակի ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս գործընթացը կարգավորվում է օրենսդրությամբ։ Եթե պաշտոնյայի հայտարարագրում առկա տվյալը ներառված է պաշտպանված և հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկում, ապա լրագրողները գիտեն, որ կարող են դիմել համապատասխան պաշտոնյային և պարզաբանում պահանջել։ Եթե պաշտոնյան կհրաժարվի, ապա լրագրողը ազատ է գրել իր երևակայած ցանկացած դատողություն։ Բնական է սակայն, որ նշված լրատվամիջոցի ոչ մի ներկայացուցիչ ո՛չ ինձանից, ո՛չ էլ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարից մեկնաբանություն չի պահանջել։  

Բայց, եթե «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ինձանից հետաքրքրվեր, թե այս ինչ գույք է, որը նվիրատվությամբ ստացել եմ, ապա կպատասխանեի, որ դա իմ հայրական տան մի մասն է, որը հայրս՝ Միսակ Մնացականի Հովակիմյանը 2020 թվականին նվիրել է ինձ։ Իսկ մյուս մասը նվիրել է եղբորս՝ Հայկ Միսակի Հովակիմյանին։ Հնարավոր հաջորդ հարցը կանխելով նաև կասեի, որ այդ տունը հայրս սկսել է կառուցել 1973 թվականից։

Կպարզաբանեի նաև, որ երկրորդ անշարժ գույքը, որի մասին նշում կա հայտարարագրում, մեր այգում իմ ձեռքով կառուցված զրուցարանն («բեսեդկան») է, իսկ համատեղ սեփականությամբ հողը, մեր տան հողամասից 15 ք/մ մակերեսով մի հատված է, որը տան բաժանմամբ պայմանավորված ժամանակին այդպես է գրանցվել, որպես իմ և եղբորս համատեղ սեփականություն։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, եթե հարցներ, թե 2005-ին հիմնադրված այդ ինչ ՍՊԸ է, որի միակ բաժնետերն եմ հանդիսանում, ապա կպարզաբանեի, որ այն ընտանեկան բիզնես է եղել և 2011 թվականի դեկտեմբերից գործունեությունը կասեցված է, ու այդ տվյալը առկա է ՊԵԿ-ում։ Եթե հարցնեին, թե ինչու կնոջս հայտարարագրում եկամուտների մասին ոչինչ նշված չէ, չնայած անհատ ձեռներեց է, ապա կպարզաբանեի, որ պարզ պատճառով, չնայած կինս անցած տարի է գրանցվել որպես անհատ ձեռներեց, բայց դեռևս գործունեություն չի ծավալել։ Եթե մեղք է գործել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում։ 

Կարող էին ավտոմեքենայի մասին էլ հարցնել, ես էլ կպատասխանեի, որ այն գնել եմ 2021 թվականի օգոստոսի 23-ին, 2 մլն դրամով, քանի որ որդիս վարորդական իրավունք էր ստացել, և տանն արդեն վարորդ ունեինք։ Ես ինքս ավտոմեքենա չեմ վարում և չեմ էլ սիրում վարել։ «Նա ողջ կյանքում ավտոմեքենա չի ունեցել:»,- պնդումն ինձ մի փոքր մտահոգեց, որովհետև մինչ այս կարծում էի, որ կյանքս դեռ առջևում է, որ ընդամենը կեսն եմ ապրել։ Ինչևէ, հոդվածագրին քաջ առողջություն և երկար տարիների կյանք եմ մաղթում և հույս ունեմ, որ եթե ապագայում ինքը կամ իր գործընկերներից որևէ մեկն անձիս վերաբերյալ հարցեր ունենա, ապա անձամբ ինձանից պատասխան ստանալու պատվից ինձ չեն զրկի»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերըԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբՌուսաստանը կշարունակի բենզին ներմուծել առնվազն մինչև 2026 թվականի վերջը Սև ծովում մեկ օրվա ընթացքում հրդեհ է բռնկվել երկրորդ նավում Հայաստան ժամանած Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների մատյանումԵվրոպան Ուկրաինային տրամադրում է հետախուզական տվյալների երկու երրորդը. Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարՄեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «էներգետիկ զինադադարը» խախտելու մեջԱլբանիայում հակակառավարական ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցելՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ դիմել է հավատացյալներինԼեհաստանը նախատեսում է երեք անգամ բարձրացնել օտարերկրացիների մուտքի համար անհրաժեշտ նվազագույն գումարըԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարՖիդանն ու Ալիևը քննարկել են վերջին շրջանի թուրք-ադրբեջանական հարաբերություններըՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում է
Ամենադիտված