ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվելու դիմումը
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում առաջադրման դիմումը։
Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին քսանյակը հետևյալ տեսքն ունի.
- Ավինյան Տիգրան
- Փամբուխչյան Արմեն
- Վարդանյան Նուարդ
- Հովհաննիսյան Լևոն
- Գրիգորյան Սուրեն
- Խաչատրյան Մարգարիտ
- Գալջյան Արմեն
- Իսպիրյան Արթուր
- Քերոբյան Դիանա
- Հայրապետյան Վահագն
- Բադալյան Ալեքսանդր
- Հովակիմյան Տաթև
- Թոխյան Մարատ
- Միրզոյան Հայկ
- Երեմյան Ռուզաննա
- Կիրակոսյան Վլադիմիր
- Բաբաջանյան Արման
- Աղաջանյան Զարուհի
- Հարությունյան Արման
- Մանուկյան Նարեկ:
Ավելի վաղ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը և «ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը