Միխայել Բալաքը հրաժարվել է փաստաբանից՝ իրեն անվճարունակ ներկայացնելու պատճառով
Վերջին լուրեր
Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայել Բալաքը, ով մեղադրվում էր 211 կմ/ժամ արագությամբ մեքենա վարելու համար, աշխատանքից հեռացրել է իր փաստաբան Խեսուս Գալյեգոյին. տեղեկացնում է 20 minutos պորտալը:
-Այդ փաստաբանին ինձ անվճար էին տրամադրել այն ժամանակ, երբ ինձ բերման ենթարկեցին ոստիկանություն: Այդ ժամանակ ես պատրաստ չէի որևէ որոշում կայացնել: Դատարանում նա խնդրեց մեղմացնել պատիժը՝ վկայակոչելով ինձ համար անընդունելի փաստարկներ, այդ պատճառով էլ ես ցանկանում եմ փոխարինել նրան,-ասել է Բալաքը:
Հիշեցնենք, որ Բալաքի իսպանացի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը ներկա պահին գործազուրկ է, ինչը նշանակում է, որ նա վճարունակ չէ և դա հիմք ընդունելով դատարանը պետք է նվազեցնի պատճամիջոցը մինչև 1000 եվրոյի և նրան զրկի վարորդական իրավունքից մեկ տարի ժամկետով:
Նշենք, որ մեղադրող կողմը պահանջում է Բալաքին տուգանել 10000 եվրո և վարորդական իրավունքից զրկել 2 տարի ժամկետով: Դատավճիռը դեռևս չի կայացվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)