ԱՊՀ երկրների 2-րդ խաղերում Հայաստանի հավաքականը 25։0 հաշվով պարտվել է Ռուսաստանի հավաքականին
Սպորտ
Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրների 2-րդ խաղերում խոտի հոկեյի Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը 25։0 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականին։ Այս մասին հաղորդում է Sputnik–ը։
Հիշեցնենք, որ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքում՝ օգոստոսի 4-ից 14-ը։ Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել 140-ից ավելի մարզիկներ տարբեր սպորտաձևերից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում