Այսօր լրանում է Աշոտ Նավասարդյանի մահվան 15-րդ տարին (տեսանյութ)
Վերջին լուրեր
Ալբերտ Ունուսյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Աշոտ Ցոլակի Նավասարդյանը ծնվել է 1950 թ. մարտի 28-ին Երևանում: Տասնութ տարեկանից անդամագրվել է ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցությունում (ԱՄԿ): 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ Երեք անգամ ձերբակալվել և 12 տարի անցկացրել է ազատազրկաման մեջ, պայքարելով ազատության համար: 1989-ին հիմնադրել և ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրության համար մղված մարտերին‘ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով։ 1990-ին «Անկախության բանակ»-ի և Ազգային Միացյալ Կուսակցության մի շարք նվիրյալ ակտիվիստների հետ հիմնել է Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը: 1990-ին ընտրվել է ՀՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Աշոտ Նավասարդյանը գործուն մասնակցություն է ունեցել ԳԽ օրենսդրական աշխատանքներին։ Եղել է ԳԽ Անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության հարցերի հանձնաժողովի, ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ։ 1995-ից Ազգային Ժողովի պատգամավոր էր, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։ 1996 թ. Գերմանիայում մասնակցել է ռազմավարական հետազոտությունների մարշալի կենտրոնի դասընթացներին եւ ստացել ռազմավարի որակավորում։ Ականավոր ազգային, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը հանկարծամահ է եղել 1997 թ. նոյեմբերի 3-ին... Հավե՛րժ հիշատակ Քեզ, նվիրյալ ցեղակրո՛ն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)