Եվրոպայում նուդիստները բողոքել են հագնված զբոսաշրջիկներից
ԱյլԿատալոնիայի նատուրիստ նուդիստների ֆեդերացիան տեղական իշխանություններին բողոքել է հագնված զբոսաշրջիկներից, ովքեր լողափերում անհանգստացնում են նուդիստներին։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը։
56-ամյա նատուրիստ Սեգիմոն Ռովիրան պատմել է, որ Եվրոպայում ճանապարհորդների առատության պատճառով Կատալոնիայի նուդիստական լողափերում ավելի ու ավելի շատ մարդիկ են հայտնվում, ովքեր լողազգեստներով արևայրուք են ընդունում և խանգարում մերկ հանգստացողներին։ Նրանք նայում են նուդիստներին, ծիծաղում նրանց վրա, լուսանկարում սոցիալական ցանցերի համար, ինչի պատճառով ոմանք ստիպված են հրաժարվել մերկ վիճակում լողափեր գնալուց։
Վրդովված նուդիստները արշավ են սկսել՝ աջակցելու երկարամյա ավանդույթին: Պարբերականի տվյալներով՝ նրանք Կատալոնիայի կառավարությանը խնդրել են քննարկել «խտրականությունը, որին բախվում են նուդիստները»։ Նրանք առաջարկել են լրացուցիչ ցուցանակներ տեղադրել նուդիստական վայրերում և բարձրացնել հանրային իրազեկությունը, սակայն իշխանություններից դեռ պատասխան չեն ստացել: