Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ Պուտին Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է 

Կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ. հայտնի ցեղասպանագետների բաց նամակը՝ ՄԱԿ-ին

Հայաստան

Հայտնի ցեղասպանագետները բաց նամակ են ներկայացրել ՄԱԿ-ին` ուշադրություն հրավիրելով ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վրա:
 
Նամակում նշված է.
 
«Ն.Գ. Անտոնիո Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար,

Պարոն Ֆոլքեր Թյուրք
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար,

Տիկին Ալիս Վայրիմու Նդերիտու
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական,

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներ Օգոստոսի 9, 2023 թ.

Մենք՝ ներքոստորագրյալ գիտնականներս և ցեղասպանության հարցերով փորձագետներս, գրում ենք ձեզ մեծ հրատապությամբ և մտահոգությամբ Արցախի Հանրապետությունում (նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ցեղասպանության հնարավորության վերաբերյալ: Որպես գիտնականներ, որոնք խորապես ներգրավված են ցեղասպանության ուսումնասիրությամբ, մենք պատմության ընթացքում տեղի ունեցած սարսափների վկաներն ենք, և ջանասիրորեն վերլուծում ենք անցյալի և ներկա վայրագությունները՝ աշխատելով կանխել նոր ցեղասպանությունները: Ներկայումս մենք խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության միանշանակ նախազգուշական նշանների ի հայտ գալով։ Ռիսկի ամենակարևոր գործոնը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն է, որը Արցախը Հայաստանին կապող կենսական օղակ է։

2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքը՝ Արցախի բնակչությանն արտաքին աշխարհին կապող միակ փրկօղակը, ապօրինի շրջափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս տագնապալի իրավիճակը կրիտիկական դարձավ 2023 թվականի հունիսի 15-ին, երբ Ադրբեջանը փակեց այս կենսական ճանապարհը՝ Արցախի Հանրապետությունը և նրա 120,000 բնակիչներին հասցնելով պաշարման վիճակի։ Վերջին երկու ամիսների ընթացքում Արցախը բռնի կերպով զրկվել է առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և այլ կարևոր ապրանքներ ձեռք բերելու հնարավորությունից։ Նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից իրականացվող մարդասիրական օգնության ջանքերը խոչընդոտվել են՝ խորացնելով առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամը:

Սաստկացող հումանիտար ճգնաժամը դրդել է ԿԽՄԿ-ին, որը տեղում աշխատող միակ միջազգային կազմակերպությունն է, լուրջ ահազանգ հնչեցնել: Հուլիսի 25-ին հրապարակված հայտարարության մեջ ԿԽՄԿ-ն միանշանակ փաստեց, որ «Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կյանքի համար անհրաժեշտ դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը՝ բացակայության հետ: Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով պակասում են և թանկանում, մինչդեռ որոշ այլ սննդամթերքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը հասանելի չեն»։

Ավելին, Պաշտպանության պատասխանատվության գլոբալ կենտրոնը տագնապալի վայրագության ահազանգ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի համար՝ ընդգծելով զանգվածային ոճրագործություններին առերեսվելու մշտական ռիսկը։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները և հիմնվելով տարբեր անաչառ կազմակերպությունների, իրավապաշտպան կազմակերպությունների և այլ համապատասխան շահագրգիռ կողմերի տրամադրած լրացուցիչ համապատասխան տեղեկատվության վրա՝ մենք՝ որպես ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի փորձագետներ, գտնում ենք, որ առկա են ազդեցիկ ցուցիչներ, որոնք ցուցում են, որ անհապաղ և վճռական գործողության բացակայության դեպքում, Արցախի էթնիկ հայ բնակչության ցեղասպանությունն հավանական է։ Ինչպես ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, Ցեղասպանության կանխարգելումը և խոցելի բնակչության պաշտպանությունը համաշխարհային հանրության հիմնարար պարտավորություններից են։ Այս դրույթն ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և 1948 թ. ցեղասպանության կոնվենցիայի մեջ, ինչպես նաև ֆիքսված է միջազգային դերակատարների կողմից ստանձնած հետագա խոստումներում: Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ մենք կոչ ենք անում անդամ պետություններին և ՄԱԿ-ի մարմիններին արագ և վճռական քայլեր իրականացնել՝ իրացնելով իրենց պատասխանատվությունը՝ կանխելու անմեղ մարդկանց կյանքերի ցանկացած կորուստ և բացառելու լայնածավալ վայրագությունների դեպքերը:

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Միավորված ազգերի կազմակերպությանը՝ իր մանդատի շրջանակներում ակտիվացնել վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ արագորեն անդրադառնալու Արցախում ցեղասպանության տեսանելի և անմիջական սպառնալիքին։ Մենք կոչ ենք անում համաձայնեցված միջազգային ջանքեր գործադրել՝ այս ծանր իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրելու համար: Անվտանգության խորհուրդը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի ցեղասպանության զարգացումը կանխելու համար՝ հրատապ վերացնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, դրանով իսկ վերականգնելով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը այս կենսապահովման միջանցքով երկու ուղղություններով։ Անվտանգության խորհրդի գործողությունները պետք է նաև ի կատար ածեն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին) Ժամանակավոր միջոցների մասին հրամանը, որը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը միջանցքով երկու ուղղություններով։ Ժամանակավոր միջոցների մասին որոշումը պարտադիր է, և Ադրբեջանը շարունակում է խախտել իր միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ չկատարելով Միջազգային դատարանի հրամանը։

Ավելին, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության, իրավիճակի մասին զեկուցում պատրաստելու և տեղական համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցելու՝ շարունակվող հանցագործության հետևանքները բացահայտելու և վերացնելու համար։

Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հավաքական ջանքեր, միասնական վճռականություն և միջազգային հանրության անսասան հանձնառություն: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և նրա մարմիններին առաջնահերթություն տալ Արցախում ցեղասպանության կանխարգելմանը և վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու հազարավոր անմեղ մարդկանց կյանքն ու արժանապատվությունը։

Ժամանակը շատ էական է: Մենք կոչ ենք անում ձեզ գործել արագ և վճռական՝ առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներով և մարդկությանը ցեղասպանության արհավիրքից պաշտպանելու մանդատով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել էՖրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ) Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխինԻնչո՞ւ Արման Սարոյանն ընդդեմ Վեհափառ հայրապետի գործով դատավորը չի հրապարակում վճիռըՎեհափառը չի ներկայանա դատական նիստին. Ռուբիոն կանգնեցրել է Իրանի հետ գործարքըՆերսի ատյանները բռնազավթված են, դրա համար դատի եմ տվել. Արման ՍարոյանԼիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար«Ռուսաստանի կողմից անարձագանք չի մնա»․ Մոսկվան կոշտ արձագանք է տվել ՀԷՑ-ի ազգայնացմանըՊարզվել է՝ ում Gulfstream-ով է Փաշինյանը մեկնել ԳերմանիաԾառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցըՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մահացել է Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը Սիսիանում ոստիկանները 3 բնակչի տներում «զինանոց» են բացահայտել․ 102 գրամ մարիխուանա, նռնականետ ու ինքնաձիգի 30 փամփուշտ11 միլիարդի հարված Գագիկ Խաչատրյանին․ դատախազը պահանջում է նրա գույքը բռնագանձել հօգուտ ՀայաստանիՄակրոն. Ֆրանսիան կպատրաստվի պաշտպանել կարևորագույն օբյեկտները անօդաչու թռչող սարքերից և կիբեռհարձակումներիցՎահագն Խաչատուրյան․ Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերություններըԼավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին
Ամենադիտված