Ողբերգական ավտովթար Երևանում․ բախվել են Ford Fusion-ն ու Volkswagen Golf-ը, կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01․20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Հարկայինի դիմաց», ճակատ ճակատի բախվել են 37-ամյա Հրաչյա Մուշեղյանի վարած Ford Fusion մակնիշի և 54-ամյա Անդրանիկ Առաքելյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը տեղում մահացել է։
Նրան ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, իսկ Volkswagen-ի ուղևոր Նվարդ Կոճապանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն․ կնոջ առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։