Հայտնի է՝ որ մթերքն է ամռանը ամենից հաճախ թունավորումների հանգեցնում
ԱյլՇոգին մթերքի հնարավոր թունավորման առումով ամենավտանգավորներից մեկը շաուրման է։ Այս մասին Газета.Ru-ին ասել է վարակաբան, փորձագետ Իվետտա Գորշկովան։
«Շաուրման շատ վտանգավոր մթերք է։ Կարևոր չէ, թե երբ եք ուտում՝ ձմռանը, թե ամռանը, բայց շոգին ռիսկը մեծանում է»,- ասել է նա։
Բժիշկը խորհուրդ է տվել շաուրմա գնել միայն փորձված վայրերում, որտեղ խստորեն պահպանվում են պատրաստման բոլոր տեխնոլոգիաները։
«Շոգ եղանակ, բաղադրիչների ոչ պատշաճ պահպանում, արդեն ակնհայտորեն փչացած, մանրէներով աղտոտված ապրանքի պատրաստում, պատրաստման գործընթացի խախտումներ, խոհարարի չլվացած ձեռքերը՝ այս ամենը կարող է հանգեցնել ծանր թունավորման»,- զգուշացրել է նա։
Գորշկովան հավելել է, որ ամռանը թունավորման պատճառ կարող են լինել նաև միսն ու կաթնամթերքը։
«Ամռանը սպիտակուցային մթերքները պետք է պահել սառնարանում, քանի որ սպիտակուցը տարբեր բակտերիաների բազմացման հիմքն է։ Դա կարող է լինել միս, ձու: Նույնը վերաբերում է այս մթերքներից պատրաստված ուտեստներին»,- պարզաբանել է նա։