Մեգան Մարքլին նկատել են Կալիֆոռնիայում բրդե վերարկուով զբոսնելիս
ԼուսանկարներԱրքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, Մոնտեսիտոյով զբոսնելիս հայտնվել է պապարացիների ոսպնյակների մեջ։ Լուսանկարները հրապարակել է Page Six-ը։
42-ամյա Մեգան Մարքլին լուսանկարել են Կալիֆոռնիայի տաք եղանակին անսովոր հագուստով։ Սասեքսի դքսուհին հագել է բեժ Max Mara Raspoli բրդե վերարկու, կաթնագույն քաշմիրի սվիտեր, նեղ սպիտակ ջինսեր և բեժ Chanel-ի կոշիկներ։ Սասեքսի դքսուհին տեսքն ամբողջացրել է սև Givenchy կաշվե գոտիով, ծաղկավոր Hermès Rayures D'Ete մետաքսե շարֆով և սպիտակ Goyard պայուսակով։ Լրագրողները նշել են, որ այդ օրը Մոնտեսիտոյում 21 աստիճան է եղել։