Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի
ԼուսանկարներՀավայան կղզիների Մաուի շրջանում հաղորդել են հրդեհների զոհերի թվի աճի մասին: Այս մասին ասվում է շրջանի կայքում։
«Զոհերի թիվը 80 է»,- նշում է հրատարակությունը։
Հստակեցվում է, որ փրկարարները շարունակում են աշխատանքները Լահայնա, Պուլեհու և Կիհեյ քաղաքներում հրդեհները մարելու ուղղությամբ։
Մինչ այս հաղորդվում էր, որ տարերային աղետի պատճառով տարհանվել են տեղի հարյուրավոր բնակիչներ։ Մաուի կղզու որոշ հատվածներում ստիպված են եղել փակել ճանապարհները։ Իշխանությունների նման միջոցառումները կապված են այն բանի հետ, որ հրդեհը շատ է մոտեցել տներին։
Ոմանք չեն կարողանում դիմել շտապ օգնության ծառայություններ կղզում կապի խնդիրների պատճառով:
Նշվում է, որ զոհերի վերջնական թիվը կարող է լինել 60-ից շատ ավելին։